Ռազմամարզական ուսումնական ավան «Այբ»-ում՝ հասանելի բոլորին
Ռազմամարզական ուսումնական ավան «Այբ»-ում՝ հասանելի բոլորին
Ռազմամարզական ուսումնական ավան «Այբ»-ում՝ հասանելի բոլորին
Ընթացիկ նախագիծ

Ռազմամարզական ուսումնական ավան «Այբ»-ում՝ հասանելի բոլորին

 

Ռազմամարզական ուսումնական եզակի ավան՝ նորագույն տեխնոլոգիաներով ու վարժասարքերով

 

Ուժեղ պետության գրավականը մրցունակ, մարտահրավերներ ընդունելու և դիմակայելու պատրաստ հասարակությունն է։ Այդպիսի հասարակության և պետության առանցքը որակյալ կրթական համակարգն է: Օրվա հրամայական է հայրենասիրությունը գործնականացնելն ու այն բացարձակ արժեք դարձնելը: «Այբ» դպրոցի տարածքում ռազմամարզական ավանի կառուցմամբ մենք նպաստում ենք կենսունակ համայնքի ու կայուն պետության զարգացմանը:

 

Աջակցելով մեր նախագծին՝ դուք կնպաստեք՝

  • դպրոցում ՆԶՊ առարկայի դասավանդման գործնական բաղադրիչի բարելավմանն ու կատարելագործմանը,
  • կյանքի տարբեր իրավիճակներին ու մարտահրավերներին դիմակայելուն և պաշտպանական կենսական հմտությունների ձևավորմանը,
  • աշակերտների դիմացկունության, կամային հատկանիշների, թիմային մտածելակերպի զարգացմանը,
  • առաջնորդության և ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը:

 

«Այբ»-ի ռազմամարզական ուսումնական ավանը կունենա՝

 

  • դասասենյակ-լաբորատորիա՝ նորագույն ռազմամարզական VR վարժասարքով, որն իրական պայմաններ է ստեղծում մարտավարական հնարքների ուսուցման համար (անշարժ ու շարժական թիրախների պոլիգոն, տարբեր եղանակային պայմանների և օրվա ժամերի, նաև լեռնային, քաղաքային, անտառային տեղանքի ընտրություն և այլն).
  • արգելագոտի, որը հարմարեցված է լինելու լեռնադաշտային պայմաններին և ունենալու է կրակային գոտի, խրամուղի, փշալար, պատ ու ցանց.
  • մարզական ավան՝ ֆիզիկական մարզումների համար նախատեսված պայմաններով ու սարքերով (տուռնիկներ, զուգափայտ, ուղտ, շվեդական պատ, պրեսի վարժասարք և այլն):

 

Ձեր ներդրման ուժը

 

  • Ռազմամարզական ուսումնական ավանը բաց կլինի նաև հանրակրթական դպրոցների աշակերտների ու բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն կունենան կատարելագործելու իրենց ռազմամարզական հմտություններն ու գիտելիքները:
  • Ավանում  ուսումնառության կազմակերպման գործում ներգրավելու ենք ինչպես ոլորտի հմուտ հրահանգիչ-մասնագետների, այնպես էլ «Այբ»-ի՝ զինվորական ծառայություն անցած շրջանավարտների, ովքեր իրենց փորձով կօգնեն առավել արդյունավետ անցկացնելու դաշտային պարապմունքները: Այդպիսով այբական սերունդների փոխգործակցությունն ու ամուր կապերի հաստատումը կնպաստեն համայնքային ներուժի հզորացմանը:
  • «Այբ»-ի ռազմամարզական ավանում ստեղծելու ենք տեսադասերի հարուստ շտեմարան, որը հասանելի կլինի լայն հանրության համար:

 

Միանալով «Այբ»-ի շուրջ համախմբված ամուր համայնքին՝  դուք դառնում եք կարող ու հզոր մի ուժի մաս, որն ունակ է իրական փոփոխություն մտցնելու մեր երկրի ապագայում և մարդկանց կյանքում:

Ֆոնդահայթայթման նախագծի ընթացքը կարող եք տեսնել այստեղ՝

Տուր ուժ՝ ստեղծելու ներուժ

Նվիրաբերիր հիմա

Նվիրաբերել