Ներածություն
Օգտվելով մեր կայքի (www.foundation.ayb.am) նվիրաբերության համակարգից՝ Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք:
«Այբ» և «Մենք» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում գրանցված (ՀՎՀՀ 01558429) «Այբ» կրթական հիմնադրամին (այսուհետ` Հիմնադրամ): «Դուք» տերմինը վերաբերում է այս կայքն օգտագործողին կամ դիտողին:
Հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»:
Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են համաձայն ՀՀ օրենսդրության:
Տեղեկությունների հավաստիություն
Դուք հավաստում եք, որ նվիրաբերության ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:
Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն
Երբ Դուք այցելում եք Կայք կամ Մեզ էլփոստով նամակ ուղարկում, Դուք հաղորդակցվում եք Մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստանալու մեր էլեկտրոնային հաղորդագրությունները:
«Այբ» կրթական հիմնադրամն իր բարերարներին ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ (emails).
• վճարումը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը, նվիրաբերության հետ կապված խնդրի դեպքում՝ չեղարկման վերաբերյալ նամակ.
• Մեր նորույթների, տարատեսակ հայտարարությունների և միջոցառումների վերաբերյալ նամակներ (սրանք կստանաք միայն այն դեպքում, եթե բաժանորդագրված եք Մեր փոստառաքման ծառայությանը. բաժանորդագրվել կարող եք հետևյալ հղումով):
Հղումներ
Կայքում տեղադրված որոշ հղումներ կարող են տանել դեպի այլ կայքեր, որոնք Հիմնադրամի վերահսկողության տակ չեն: Այսպիսի հղումներից որևէ մեկը սեղմելիս Դուք լքում եք https://foundation.ayb.am/hy/ կայքը: Սույն պայմանների կիրառությունը չի տարածվում այն կայքերի վրա, ուր Դուք տեղափոխվել եք սեղմելով https://foundation.ayb.am/hy/-ում տեղադրված հղումները:
Նվիրաբերության հետ կապված խնդիրներ
Նվիրաբերության հետ կապված որևէ խնդրի կամ հարցի դեպքում կարող եք կապ հաստատել Մեր գրասենյակի հետ հետևյալ էլ. փոստի հասցեով՝ [email protected] կամ +37410 543707 հեռախոսահամարով:
Կայքի պատասխանատվությունը
Կայքում կատարված Ձեր նվիրաբերությունը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին Մեր կողմից ուղարկվում է նվիրաբերությունը հաստատող նամակ, որում նշված են նվիրաբերության բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր, իսկ սույն քաղաքականությունը համարվում է այդ պայմանագրի անբաժանելի մաս: Այդ պահից նվիրաբերությունը համարվում է կատարված:
Նվիրաբերության կատարումից սկսած՝ Ձեր նվիրաբերած գումարն անցնում է Հիմնադրամի տնօրինության տակ:
Հիմնադրամն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, եթե դա պայմանավորված է արտակարգ իրավիճակի հանգամանքներով, որոնք ի հայտ են եկել նվիրաբերությունը ստանալուց հետո, եղել են Մեր վերահսկողությունից դուրս, և որոնք Մենք չէինք կարող կանխատեսել, դրանցից խուսափել կամ հաղթահարել:
Եթե սույն պայմաններից որևէ մեկը ճանաչվի անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այն կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավերական համարվել: