Գաղտնիության քաղաքականություն

Ներածություն

Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը:

 

Տեղեկությունների գաղտնիություն

Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:

 

Տեղեկությունների հավաքագրում

Մենք կարող ենք հավաքագրել և պահել ստորև ներկայացված անձնական տեղեկությունները։

• Էլփոստի հասցե, անուն-ազգանուն, հեռախոսահամար։

Մենք ՉՈՒՆԵՆՔ Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալ, քանի որ առցանց նվիրաբերությունները մեր կայքում իրականացվում են բացառապես միջազգային Visa և MasterCard քարտերով և անցնում Verified by Visa և MasterCard Secure Code կանխագրերով:

• · Կայքում Ձեր կատարած նվիրաբերությունների պատմությունը, նախընտրած նպատակների ցանկը:

• Մեզ հետ կատարված նամակագրությունը (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն:

 

Տեղեկությունների օգտագործում

Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սրանով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները բացառապես հետևյալի համար.

· Ձեր հայցած ծառայության և օգնության ապահովում.

· մեր ծառայությունների, բովանդակության և որակի գնահատում և բարելավում.

· ոչ սովորական իրավիճակներում հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում.

· նվիրաբերությունը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում (օրինակ` նորություններ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը)։