Համագործակցություն

«Այբ» կրթական հիմնադրամն աշխատում է մի շարք կազմակերպությունների հետ։ Յուրաքանչյուր համագործակցություն յուրահատուկ է և հիմնված կազմակերպության ակնկալիքների և փոխշահավետության սկզբունքի վրա։ Մենք առաջարկում ենք համագործակցության տարբեր ձևաչափեր տարբեր նախագծերի կամ նպատակների շրջանակներում։


«Այբ»-ի ծրագրերի ֆինանսավորում

«Այբ»-ի ծրագրերի ֆինանսավորում

Կազմակերպությունը կարող է աջակցել հիմնադրամի բազմաթիվ ծրագրերից մեկին՝ կատարելով նվիրատվություն։ Բոլոր ծրագրերի հետ ծանոթացիր այստեղ։


Համատեղ միջոցառում

Համատեղ միջոցառում

«Այբ» կրթական հիմնադրամն ունի դրական փորձ գործարար ոլորտի կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում։ Այս բոլոր միջոցառումներն ունեն շահավետ արդյունք երկու կողմերի համար։ Միջոցառման տեսակի ընտրությունը, պլանավորումը և անցկացումը տեղի են ունենում երկու կազմակերպությունների մասնակցությամբ։ Քննարկվում են երկու կողմերի առաջնային հարցերը, որոնց լուծումը դառնում է միջոցառման նպատակը։


Սոցիալական մարկետինգ

Սոցիալական մարկետինգ

Սոցիալական մարկետինգի շրջանակներում կարող ենք անցկացնել համատեղ բարեգործական/ սոցիալական/ տեղեկատվական միջոցառումներ, թողարկել կազմակերպության բրենդի նոր ապրանքատեսակ կամ ծառայություն, որի վաճառքից կազմակերպության որոշած տոկոսը կփոխանցվի մեր նպատակներից մեկի իրականացմանը։

Ցանկացած ակցիա պետք է համաձայնեցվի «Այբ» հիմնադրամի հետ։


Տեղեկատվական համագործակցություն

Տեղեկատվական համագործակցություն

Կազմակերպությունը կարող է աջակցել հիմնադրամին՝ կազմակերպության հարթակով տարածելով որակյալ և մրցունակ կրթության կարևորության մասին գաղափարը։


Դու նաեւ կարող ես ուղիղ կապ հաստատել ֆոնդահայթայթման բաժնի ղեկավարի նետ՝

Դու նաեւ կարող ես ուղիղ կապ հաստատել ֆոնդահայթայթման բաժնի ղեկավարի նետ՝

Օլգա Արեֆևա

Համագործակցության հայտ