Նախագծային ուսումնառություն
Ընթացիկ նախագիծ

Նախագծային ուսումնառություն

Նախագծային ուսումնառությունն (project-based learning, ՆՈՒ) իրական, արդիական ու հանրային նշանակության նախագծերի շուրջ կառուցված ուսումնառության  նորարարական մոդել է՝ կիրառվող առաջադեմ կրթական աշխարհում: Այն հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա և, լինելով «Արարատյան բակալավրիատ» կրթական միջազգային ծրագրի կարևոր  բաղադրիչներից, «Այբ» դպրոցում ներդրվել է 2015 թ:

Ո՞րն է այս մոդելի հաջողությունը

Նախագծային ուսուցումը գիտելիքների ձեռքբերման մեթոդ է՝ իրական խնդիրների վրա աշխատելու միջոցով: Սովորողները մասնակցում են սոցիալական, գիտական կամ մշակութային բնույթի մասշտաբային նախագծերին: ՆՈւ-ն պահանջում է ակտիվ մասնակցություն հարցադրումներին, խնդիրների լուծմանը և արդյունքների ներկայացմանը: 

Նպատակը՝ հմտությունների ընդլայնումը և գիտելիքների խորացումն է՝ հիմնված «սովորել գործնականում» կամ «սովորել անելով» սկզբունքի վրա

Ի՞նչ է նախագիծը

Նախագիծը մարդկանց համախումբ է, որն իրականացնում է՝

  • թիմային աշխատանք՝ կոնկրետ խնդիր լուծելու կամ նպատակի հասնելու համար,
  • բարդ առաջադրանք է, որոնց լուծման համար աշակերտները ներգրավվում են խնդրի ձևակերպման, խնդրի լուծման, որոշումների կայացման և հետազոտական գործընթացների մեջ,
  • աշակերտներին այն հնարավորություն է տալիս երկարատև ժամանակահատվածում համեմատականորեն ինքնուրույն աշխատանք կատարել և իրական արդյունքներ գրանցել,
  • Նախագիծը մեծամասշտաբ, ռեսուրսատար իրական պահանջներից բխող և ռիսկ պարունակող նախաձեռնություն է,
  • Բոլոր նախագծերը պետք է ունենան հստակ սահմանված նպատակներ և նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսներ:

Ո՞րն է կրթական արդյունքը

Առարկայական գիտելիքների խորացում և ամրապնդում

Միջառարկայական կապերի ընկալում և կիրառում

Հետազոտական հմտությունների զարգացում

Թվային գրագիտության բարձրացում

Նախագծերի կառավարման հմտությունների ձեռքբերում

Քննադատական մտածողության զարգացում

Ժամանակի կառավարում

Պլանավորման և առաջնահերթությունների սահմանման կարողություն

Խնդիրների լուծման կարողություն

Ստեղծարար մտածողություն

Ի՞նչ հմտություններ և կարողություններ է տալիս

  • Ինքնավստահության և ինքնաարդյունավետության բարձրացում
  • Ինքնավերլուծության և ինքնագնահատման հմտությունների բարելավում
  • Թիմային աշխատանքի և առաջնորդության հմտությունների զարգացում
  • Հանրային ելույթների և ներկայացումների հմտությունների կատարելագործում, հաղորդակցական
  • ունակությունների բարելավում
  • Սոցիալական պատասխանատվության զգացողության ձևավորում
  • Գործարար մտածողության և նախաձեռնողականության խթանում
  • Մշակութային իրազեկվածության բարձրացում

Ծրագիրը՝ թվերով

2015-2024 թվականներին նախագծային ուսումնառության շրջանակում գործել է 34 նախագծային ակումբ: Նախագծային կրթություն է ստացել 800-ից ավելի աշակերտ: 2023-2024 ուս. տարում նախագծային ուսումնառության շրջանակում գործել է 8 նախագծային ակումբ, իրականացվել՝ 13 նախագիծ, նախագծային ուսումնառություն ստացան 102 աշակերտ՝ 11-րդ դասարանի 52 և 11-րդ դասարանի 50 աշակերտ, 12 շրջանավարտ:

 2024-2025 ուսումնական տարում ձևավորվել է 10 նախագծային ակումբ:

Որպես նախագծավարներ՝ ոլորտի հեղինակավոր մասնագետների ներգրավմամբ աշակերտներն ուսումնասիրում և շատ հետաքրքիր նախագծեր են իրականացնում ամենատարբեր ոլորտներում՝ արվեստից մինչև տվյալների վերլուծություն, բնագիտությունից մինչև ուրբանիզմ, ինժեներիա, բիզնես, մեդիա, ծրագրավորում:

Ինչո՞ւ աջակցել այս մոդելի զարգացմանը

Նախագծային ակումբներում ստացած գիտելիքներն ու հմտությունները ոչ միայն երեխաներին են զարգացնում ու դարձնում նրանց մրցունակ, այլ լուծում են համայնքային ու հանրային նշանակության ամենատարբեր խնդիրներ:  Նախագծային ուսումնառության շնորհիվ աշակերտները, փորձելով սեփական ուժերը այս կամ այն ոլորտում, կողմնորոշվում են նաև ապագա մասնագիտության ընտրության հարցում:

Այս ակումբներում ստեղծված բազմաթիվ նախագծեր արժանացել են միջազգային ու տեղական մրցանակների: 

Սա մեր ապագայի կրթությունն է, որը պետք է կառուցենք այսօր:

 

Նվիրաբերել