Սիրելի ընկերներ,
Միասնությունը և մեկ նպատակով միավորված լինելը անհավատալի արդյունքներ են տալիս, և դրա վառ դրսևորումն էր նաև մեր դրամահավաքը հանուն Արցախի: Նախանշված 7 օրվա և 55 000 դոլարի փոխարեն հավաքեցինք 65 283 դոլար ընդամենը 4 օրում:
Այսպիսով` «Այբ»-ի հիմնական բարերարները կկրկնապատկեն 60 000 դոլարը, և 125 283 դոլարը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին` Արցախին օգնելու համար:
Շնորհակալ ենք ամեն մեկիդ՝ յուրաքանչյուր ներդրման համար: Սա հաղթանակի ձեր քայլն ու ներդրումն էր:
Բոլորս միասին անպայման #Հաղթելուենք: