«Այբ» կրթական հիմնադրամը ամեն տարի «Այբ» ավագ դպրոցին է փոխանցում աշակերտների ուսման վարձի փոխհատուցում (կրթաթոշակ)։ Այն երեխաները, որոնք բարձր ցուցանիշներով ընդունվում են ավագ դպրոց, սակայն ընտանիքը հնարավորություն չունի վճարել ուսման վարձը, կարող են դիմել և ստանալ կրթաթոշակ։ Այսպիսով, «Այբ» հիմնադրամը տալիս է ամբողջ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից բոլոր երեխաներին համաշխարհային մակարդակի որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորություններ։ Հիմնադրամը հայթայթում է գումարը բարերարներից։
2022-ին «Այբ» ավագ դպրոցում սովորում է 162 աշակերտ։ Նրանցից 123-ը (76%) ստանում է ամբողջական կամ մասնակի կրթաթոշակ։