Այբարար
Ընթացիկ նախագիծ

Այբարար

«Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 75%-ն ամեն տարի սովորում է ուսման վարձի փոխհատուցման՝ կրթավճարի շնորհիվ։ Կրթաճարային ֆոնդը հնարավորություն է տալիս ցանկացած երեխայի, որն ընդունվել է ավագ դպրոց, անկախ ընտանիքի ֆինանսական վիճակից, ստանալու համաշխարհային մակարդակի մրցունակ կրթություն։ 

Մենք հավատում ենք, որ որակյալ կրթությունը կարևոր փոփոխությունների հիմք է։ Իսկ մեր  առաքելությունը մարդկային կյանքը և Հայաստանի ապագան հենց կրթությամբ վերափոխելն է։  

Մենք տեսնում ենք, թե ինչպես են «Այբ»-ի շրջանավարտներն այսօր ձգտում և հասնում դրական փոփոխությունների, և մեզ համար դա լավագույն ոգեշնչումն ու շարժառիթն է՝ տարիներ առաջ նրանց ստացած կրթական փորձը հասանելի դարձնել նոր սերունդներին։  

Այս ծրագրով մենք նոր իմաստ ենք հաղորդում «Այբ»-ի շուրջ ձևավորված համայնքին՝ շարունակելու փոփոխությունների գործը և դառնալու դրա հիմքը։  

Ինչ է «Այբարարը» 

«Այբարարը» ամսական նվիրատվությունների ծրագիր է։ Այն հնարավորություն է տալիս որակյալ կրթությունը հասանելի դարձելու Հայաստանի և Արցախի բոլոր երեխաների համար, և ամենակարևորը՝ անելու դա երկարաժամկետ տարբերակով։ Ամսական բարերար դառնալով՝ դուք կմիանաք մի համայնքի, որը կիսում է մարդկային կյանքը կրթությամբ վերափոխելու առաքելությունը և ցանկանում է մաս կազմել այդ մեծ գաղափարի։  

Ինչո՛ւ միանալ ամսական նվիրատվությունների համակարգին 

Հարմար է և խնայում է ձեր ժամանակը։ 

Միանալով այս ծրագրին՝ դուք ընդամենը մեկ անգամ մուտքագրում եք ձեր տվյալները և ձեզ հարմար գումարի չափը, որն ամեն ամիս ինքնաշխատ կգանձվի և կփոխանցվի կրթավճարային ֆոնդին։  

Համայնք է ձևավորում։ 

Դուք միանում եք փոփոխություն կերտողների հզոր համայնքին։ 

Կայունության հիմք է։ 

Ամսական նվիրատվությունները հնարավորություն են տալիս հիմնադրամին պլանավորելու իր ֆոնդահայթայթումը՝ հստակ պատկերացնելով գումարի արդեն ներգրավված ամենամսյա հոսքը։  

Ամսական նվիրաբերությունները նաև նախատեսում են հաճելի անակնկալներ։ 

Հատուկ ձեզ համար աշակերտների գրած ոգեշնչող նամակներ։

 

Նամակ Ստեֆանի Հարությունյանից

Նամակ Իլյա Լալազարյանից

Նամակ Սիրարփի Ղասաբյանից

Նամակ Էմիլիա Սիմոնյանից

Նամակ Լանա Անդրեասյանից

Նվիրաբերել