Կազմակերպությունը կարող է աջակցել հիմնադրամի բազմաթիվ ծրագրերից մեկին՝ կատարելով նվիրատվություն։ Բոլոր ծրագրերի հետ ծանոթացիր այստեղ։
«Այբ» կրթական հիմնադրամն աշխատում է մի շարք կազմակերպությունների հետ։ Յուրաքանչյուր համագործակցություն յուրահատուկ է և հիմնված կազմակերպության ակնկալիքների և փոխշահավետության սկզբունքի վրա։ Մենք առաջարկում ենք համագործակցության տարբեր ձևաչափեր տարբեր նախագծերի կամ նպատակների շրջանակներում։
Կազմակերպությունը կարող է աջակցել հիմնադրամի բազմաթիվ ծրագրերից մեկին՝ կատարելով նվիրատվություն։ Բոլոր ծրագրերի հետ ծանոթացիր այստեղ։
«Այբ» կրթական հիմնադրամն ունի դրական փորձ գործարար ոլորտի կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում։ Այս բոլոր միջոցառումներն ունեն շահավետ արդյունք երկու կողմերի համար։ Միջոցառման տեսակի ընտրությունը, պլանավորումը և անցկացումը տեղի են ունենում երկու կազմակերպությունների մասնակցությամբ։ Քննարկվում են երկու կողմերի առաջնային հարցերը, որոնց լուծումը դառնում է միջոցառման նպատակը։
Սոցիալական մարկետինգի շրջանակներում կարող ենք անցկացնել համատեղ բարեգործական/ սոցիալական/ տեղեկատվական միջոցառումներ, թողարկել կազմակերպության բրենդի նոր ապրանքատեսակ կամ ծառայություն, որի վաճառքից կազմակերպության որոշած տոկոսը կփոխանցվի մեր նպատակներից մեկի իրականացմանը։
Ցանկացած ակցիա պետք է համաձայնեցվի «Այբ» հիմնադրամի հետ։
Կազմակերպությունը կարող է աջակցել հիմնադրամին՝ կազմակերպության հարթակով տարածելով որակյալ և մրցունակ կրթության կարևորության մասին գաղափարը։
Դու նաեւ կարող ես ուղիղ կապ հաստատել հաղորդակցության թիմի ղեկավարի հետ՝