Ընթացիկ նախագիծ

Տ.Մեսրոպ քահանա Արամյանի տարեդարձը

Հունիսի 20-ին տ. Մեսրոպ քահանա Արամյանի տարեդարձն է: Տեր հայրը հեղինակ է բազմաթիվ գրքերի, հոդվածների, հետազոտական աշխատանքների, ռադիոհաղորդումների, հեռուստահաղորդումների, ֆիլմերի, ինչպես նաև կրթական նախագծերի ու ծրագրերի։ Նա «Այբ» դպրոցի կրթական ծրագրի («Արարատյան բակալավրիատ») հեղինակն է և հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նախագահը, «Վեմ» հոգևոր-մշակութային ռադիոկայանի հիմնադիրը եւ տնօրենը, «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմի սցենարիստը և պրոդյուսերը, Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արևելահայերեն թարգմանության հեղինակը:

Այս տարի տեր հայրը հատուկ ցանկություն ունի։ Ուզում է, որ, որպես տարեդարձի նվեր, իր ծանոթներն ու ընկերները նվիրաբերություն կատարեն «Այբ» կրթական հիմնադրամին՝ Հայաստանում որակյալ կրթության զարգացման համար։

Տ. Մեսրոպ քահանա Արամյանի գործունեությունը օրինակ է բոլորիս համար` կրթությամբ մեր կյանքը վերափոխելու, ապագայի տեսլականի եւ արժեքների շուրջ համախմբվելու: Նրա շնորհիվ «Այբ»-ի գաղափարը անընդհատ զարգանում է, կյանքի կոչվում յուրահատուկ ձևաչափերով, կրում իր մեջ բացառիկ արժեքներ։ Այս ամենը լավագույն կրթության հնարավորություն է ստեղծում Հայաստանի, Արցախի և սփյուռքի բոլոր երեխաների համար։ Միացե՛ք այս կարևոր գործին և ուրախությո՛ւն պարգևեք Տ. Մեսրոպ քահանա Արամյանին։ Սա լավագույն նվերն է։

  • Սեղմեք տեքստից հետո «Նվիրաբերել» կոճակը։
  • Մուտքագրեք Ձեր տվյալները և նվիրաբերվող գումարի չափը։
  • Հաստատեք փոխանցումը։
  • Ստացեք բավարարվածություն՝ կարևոր նվեր և շնորհավորանք անելուց։
Նվիրաբերել