Ընթացիկ նախագիծ

Նախագծային ուսումնառություն

-

«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի առարկայացանկի տարբերակիչներից է նախագծային ուսումնառությունը (project-based learning), որն «Այբ» դպրոցում 2015 թ. ներդրված նորարարական կրթական մոդել է՝ հիմնված «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն կառուցում է ուսումնառությունը նախագծերի շուրջ:

Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։ Նախագծերի իրականացման արդյունքում զարգանում են աշակերտների մի շարք կարևորագույն հմտություններ, ինչպիսին են թիմային աշխատանքը, բիզնես մտածելակերպը, պատասխանատվությունը, աշխատանքի պլանավորումն ու բաշխումը, ժամանակի կառավարումը, առաջնահերթությունների կարգավորումը և այլն: Նախագծային ուսումնառության շնորհիվ աշակերտները, փորձելով սեփական ուժերն այս կամ այն ոլորտում, կողմնորոշվում են նաև ապագա մասնագիտության ընտրության հարցում:

Կանաչ քիմիա

Ակումբի անդամները հետազոտել են և առաջարկել բիոպլաստիկ օսլայի հումքով ստացվող կենսաքայքայվող պլաստիկներ` նավթային հումքի վրա հիմնված առկա պլաստիկների փոխարեն։ Այս տարի պատրաստի հումքը արտադրական տեսքի բերելու համար նախատեսվող սարքի նախագծումը և մոդելավորումը լինելու է նախագծի տրամաբանական շարունակությունը: Սարքն իր տեսակով նորարարական է, քանի որ այն բիոպլաստիկե թաղանթները ստեղծելու է հեղուկ հումքից:

Ֆ8/ լուսանկարչական ակումբ

Ակումբը նպատակ է դրել հակադրել գեղեցիկը և գարշելին, բարձրացնել աղտոտվածության խնդիրը Հայաստանում, նպաստել աղտոտվածության նվազմանը, ներկայացնել աղբի այլընտրանքային օգտագործման ձևեր և բացահայտել աղբին երկրորդ շունչ տվող մարդկանց գործունեության ընթացքը։

Ֆիլմարտադրության ակումբ

Ֆիլմարտադրության ակումբի նպատակը ֆիլﬕ ﬕջոցով հայկական մշակույթի գանձերի բացահայտումը, վերհանումը և հանրահռչակուﬓ է։ Նախագիծը ﬕտված է կրթելու դպրոցականներին՝ բացահայտելու հայկական մշակութային գանձերը, ճանաչելու ժողովրդական արվեստի տեսակները, ծանոթանալու հայկական ավանդույթներին ու սովորույթներին։ Աշակերտները նախագծի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն արտահայտում են ֆիլﬔրի և հարցազրույցների ﬕջոցով։

2019-2020 ուսումնական տարվա բոլոր ակումբների ընդհանուր բյուջեն 10 000 000 ՀՀ դրամ է։

Նվիրաբերել