Ընթացիկ նախագիծ

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթ

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար` նպատակ ունենալով հետաքրքիր ու գրավիչ առաջադրանքների միջոցով հայերենն ավելի սիրելի դարձնել աշակերտների համար: «Մեղու» մրցույթը ծնունդ է առել Հայաստանում 2014 թ.-ին և իր ստեղծման օրվանից իր շուրջ է ներգրավել ավելի քան 180 000 աշակերտ և 1 300 դպրոց։ Մրցույթը յուրահատուկ տոն է աշակերտական համայնքի համար՝ հնարավորություն տալով ստանալ նոր գիտելիքներ և հասնել նոր բարձունքների ու նպատակների: