Ընթացիկ նախագիծ

Հեռավար ուսուցման հնարավորություն Քան ակադեմիայի միջոցով

«Քան» ակադեմիայի անվճար առցանց հարթակը հասանելի է բոլորին՝ անկախ սոցիալական հնարավորություններից և վայրից։ Այն հնարավորություն է տալիս սովորելու և ամրապնդելու գիտելիքները տարբեր առարկաներից, որոնք են մաթեմատիկա, համակարգչային գիտություն և ծրագրավորում, արվեստներ, ֆինանսներ և կապիտալի շուկա, ձեռնարկատիրություն, կրթություն, բնական գիտություններ և այլն։ Հարթակի խաղային տարրերն էլ օգնում են ուսուﬓական գործընթացն ավելի հետաքրքրաշարժ դարձնելուն:

Բացի դրանից, հարթակը սովորելու հնարավորություն է տալիս ինչպես աշակերտներին, այնպես էլ ուսուցիչներին: «Քան» ակադեﬕան առցանց դասարան բերելով՝ ուսուցիչները զգալիորեն բարելավում են իրենց սաների ուսուﬓառության արդյունքները։

Մենք շարունակում ենք «Քան» ակադեմիայի հարթակում բնագիտամաթեմատիկական (STEM) առարկաների նյութերի տեղայնացման և տարածման գործընթացը:

Նվիրաբերել