Հաջողված նախագիծ

Դավիթ Յանի տարեդարձը

Հունիսի 3-ին Դավիթ Յանի տարեդարձն է։ Այս տարի ևս Դավիթը հատուկ ցանկություն ունի։ Ուզում է, որ, որպես տարեդարձի նվեր, իր ծանոթներն ու ընկերները նվիրաբերություն կատարեն «Այբ» կրթական հիմնադրամին՝ Հայաստանում որակյալ կրթության զարգացման համար։ 

16 տարի, այսինքն՝ կյանքի գրեթե 1/3-ը, Դավիթը կապված է «Այբ» գաղափարի հետ, նրա շնորհիվ այդ գաղափարը զարգանում է և բացառիկ հնարավորություններ ստեղծում Հայաստանի, Արցախի և սփյուռքի բոլոր երեխաների համար։ Միացե’ք այս կարևոր գործին և ուրախությո՛ւն պարգևեք Դավիթ Յանին։ Սա լավագույն նվերն է։ 

  1. Սեղմեք տեքստից հետո «Նվիրաբերել» կոճակը 
  2. Մուտքագրեք Ձեր տվյալները և նվիրաբերվող գումարի չափը 
  3. Հաստատեք փոխանցումը 
  4. Ստացեք բավարարվածություն՝ կարևոր նվեր և շնորհավորանք անելուց 
Նվիրաբերել