Դավիթ Յանի տարեդարձը
Հաջողված նախագիծ

Դավիթ Յանի տարեդարձը

Բարև։ Եթե այս էջում եք, ապա ճանաչում եք Դավիթին ու, հավանաբար, գիտեք, որ հունիսի 3-ին նրա տարեդարձն է։ Այս տարի Դավիթը հատուկ ցանկություն ունի ծննդյան օրվա շնորհավորանքների համար։ Ուզում է, որ որպես նվեր իր ծանոթները նվիրատվություն կատարեն «Այբ» կրթական հիմնադրամին՝ զարգացման նպատակով։ Ամեն այդպիսի շնորհավորանքից և նվերից Դավիթը մեծ ուրախություն կապրի։ Չէ՞ որ «Այբ»-ը իր հարազատ հիմնադրամն է, իր ստեղծածը, իսկ կրթության որակի բարելավումը Հայաստանում՝ նրա կյանքի գործը։

Ինչպե՞ս ուրախացնել Դավիթին

  1. Սեղմեք տեքստից հետո «Նվիրաբերել» կոճակը
  2. Մուտքագրեք ձեր տվյալները և նվիրաբերվող գումարի չափը
  3. Հաստատեք փոխանցումը
  4. Ստացեք բավարարվածություն՝ կարևոր նվեր և շնորհավորանք անելուց