ԱյբԼաբ
Ընթացիկ նախագիծ

ԱյբԼաբ

«ԱյբԼաբ»-երի ստեղծումը «Այբ» կրթական հիմնադրամի առաջին խոշոր ծրագրերից է։ Ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր քաղաքների և գյուղերի դպրոցներում կառուցվում են տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից առարկայական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, բնապահպանությունլաբորատորիաներկատարելագործվում են այդ լաբորատորիաներում դասավանդման մեթոդաբանություններըԱյս լաբորատորիաները կահավորվում են և համալրվում անհրաժեշտ սարքավորումներով, հաղորդակցական և անվտանգության համակարգերով։

Ծրագրի նպատակն է ստեղծել սովորելու և սովորեցնելու մի միջավայր, որը աշակերտին ոգևորում է, որում աշակերտը ձգտում է ճանաչել նորը, արարել, բացահայտել իր ներուժը փորձարկումների և հայտնագործությունների միջոցով, իսկ ուսուցիչը ոգևորությամբ ուղղորդում է աշակերտին իր բացահայտումների ճանապարհին։

Կարդալ ծրագրի շրջանակներում կառուցված լաբորատորիաների մասին։

2019-2020 թվականներին «Այբ» հիմնադրամը շարունակելու է այս ծրագիրը և ֆոնդահայթայթում է իրականացնում հաջորդ մարզային դպրոցի լաբորատորիայի ստեղծման համար։

Նվիրաբերել