«Այբ» հիմնադրամը 17 տարեկան է
«Այբ» հիմնադրամը 17 տարեկան է
«Այբ» հիմնադրամը 17 տարեկան է
Ընթացիկ նախագիծ

«Այբ» հիմնադրամը 17 տարեկան է

17 տարի առաջ փետրվարի 5-ին ծնվեց «Այբ»-ը` գաղափար, որը կրթության առաքելությամբ միավորում է մեր մեծ համայնքը՝ բարերարների, սովորողների, ուսուցիչների, գործընկերների, աջակիցների։

Շնորհակալ ենք բոլորիդ, որ ձեր մեջ կրում եք կրթության վերափոխող ուժը և միասնական ներդրումով ու պատասխանատվությամբ կարողանում եք այբական մեծ երազանքին իրական թևեր տալ։

Բոլորիս հարազատ «Այբ»-ի զարգացման և ավելի շատ շահառուների հասնելու ցանկությամբ նախաձեռնել ենք այս տարեդարձի դրամահավաքը։ Եկեք այսօր միասին լինենք մարդկային կյանքը կրթությամբ վերափոխելու այբական առաքելության մի մասը։

Տարածեք մեր տարեդարձին նվիրված դրամահավաք-արշավը նաև ձեր շրջապատում կամ պատմեք «Այբ»-ին առնչվող որևէ դրվագ. մեր համայնքում բոլորս, վստահաբար, ունենք այդպիսի պատմություն։

Մեր փորձը կարող է ոգևորել և  այբական գաղափարի շուրջ միավորել նոր աջակիցների, և եթե դեռ «Այբ»-ի բարերար չեք, երբեք ուշ չէ։ Նվիրե՛ք հնարավորություն։

Նվիրաբերել