Բարև։ Եթե այս էջում եք, ապա ճանաչում եք Աշոտին ու, հավանաբար, գիտեք, որ դեկտեմբերի 3-ին նրա տարեդարձն է։ Այս տարի Աշոտը հատուկ ցանկություն ունի ծննդյան օրվա շնորհավորանքների համար։ Ուզում է, որ որպես նվեր իր ծանոթները հանգանակություն կատարեն «Այբ» կրթական հիմնադրամին՝ զարգացման նպատակով։ Ամեն այդպիսի շնորհավորանքից և նվերից Աշոտը մեծ ուրախություն կապրի։ Նա ակտիվ աջակցում է «Այբ» հիմնադրամին, և կրթության որակի բարելավումը Հայաստանում նրա համար շատ կարևոր գործ է։
Ինչպե՞ս ուրախացնել Աշոտին
- Սեղմեք տեքստից հետո «Նվիրաբերել» կոճակը
- Մուտքագրեք ձեր տվյալները և նվիրաբերվող գումարի չափը
- Հաստատեք փոխանցումը
- Զգացե’ք արժեքավոր նվեր մատուցելու հաճույքը