Արտակ Հովհաննիսյանի տարեդարձը
Հաջողված նախագիծ

Արտակ Հովհաննիսյանի տարեդարձը

«Շատ եմ սիրում նվերներ՝ թե՛ ստանալ, թե՛ տալ։ Իմ ծննդյան օրը ուզում եմ ուրախացնել և ինքս ինձ, և «Այբ» դպրոցի աշակերտներին, և ձեզ։ Ներքոբերյալ հղումով նվիրաբերե՛ք ցանկացած չափի գումար «Այբ» կրթական հիմնադրամին, իսկ ես պատահականության սկզբունքով կընտրեմ 5 հոգու, որոնց կնվիրեմ իմ կտավներից որևէ մեկը»։

Դեկտեմբերի 27-ին «Այբ» կրթական հիմնադրամի ընկեր ու բարերար Արտակ Հովհաննիսյանի տարեդարձն է։ Այս տարի Արտակը հատուկ ցանկություն ունի. ուզում է, որ իր ծանոթներն ու բարեկամներն իրեն նվեր տալու փոխարեն նվիրատվություն կատարեն «Այբ» հիմնադրամին՝ «Այբ» ավագ դպրոցի կրթաթոշակային ֆոնդը համալրելու նպատակով։ Նա նույնպես անակնկալ է պատրաստել։

Ինչպե՞ս ուրախացնել Արտակին

  1. Սեղմեք տեքստից հետո «Նվիրաբերել» կոճակը
  2. Մուտքագրեք ձեր տվյալները և նվիրաբերվող գումարի չափը
  3. Հաստատեք փոխանցումը
  4. Զգացե’ք արժեքավոր նվեր մատուցելու հաճույքը