Բարև։ Եթե այս էջում եք, ապա ճանաչում եք Արամին ու, հավանաբար, գիտեք, որ ապրիլի 1 նրա տարեդարձն է։ Այս տարի Արամը հատուկ ցանկություն ունի ծննդյան օրվա շնորհավորանքների համար։ Ուզում է, որ որպես նվեր իր ծանոթները նվիրատվություն կատարեն «Այբ» կրթական հիմնադրամին՝ զարգացման նպատակով։ Ամեն այդպիսի շնորհավորանքից և նվերից Արամը մեծ ուրախություն կապրի։ Չէ՞ որ «Այբ»-ը իր հարազատ հիմնադրամն է, իր ստեղծածը, իսկ կրթության որակի բարելավումը Հայաստանում՝ նրա կյանքի գործը։
Ինչպե՞ս ուրախացնել Արամին
- Սեղմեք տեքստից հետո «Նվիրաբերել» կոճակը
- Մուտքագրեք ձեր տվյալները և նվիրաբերվող գումարի չափը
- Հաստատեք փոխանցումը
- Ստացեք բավարարվածություն՝ կարևոր նվեր և շնորհավորանք անելուց